www.armnewstv.am
Ստորագրահավաք է՝ հանուն ապագա ընթերցողի

Էլեկտրոնային հայալեզու գրքեր, բայց ոչ հայաստանաբանակների համար: Apple iBookStore և Google Play eBooks հարթակներում հայերեն էլեկտրոնային գրականությունը դեռևս փակ է հայաստանյան շուկայի համար: Բեռնել հնարավոր է, ներբեռնել՝ ոչ:

Ռուբեն Միրաքյանը և Մարատ Յավրումյանը ArmLib բլոգի և Armenian iBOOKS ֆեյսբուքյան խմբի հիմնադիրներն են, iBookStore-ը Հայաստանում հասանելի դարձնելու համար ստորագրահավաք են նախաձեռնել:

Screen Shot 2014-11-03 at 10.25.28 AM

Կարդալ ավելին` http://www.armnewstv.am/news/6626

www.asbarez.com
Հայ Դասականները՝ Համաշխարհային Էլեկտրոնային Առաջատար Գրախանութներում

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Հայ դասական ու ժամանակակից գրողների էլեկտրոնային գրքերը մայրենի լեզուով այսուհետ կարելի է գնել համաշխարհային ամենախոշոր եւ առաջատար առցանց գրախանութներից՝ Apple ընկերութեան «iTunes» խանութի «iBooks» բաժնից եւ Google Play-ից:

Armenian iBOOKS նախաձեռնութեան շնորհիւ, հայերէն էլեկտրոնային գրքերն այլեւս հասանելի են աշխարհասփիւռ հայ ընթերցողին iPhone հեռախօսների, iPad դիւրակիր համակարգիչների, eBook Reader-ների միջոցով:

Կարդալ ավելին` http://asbarez.com/arm/153738/

www.irates.am
Առաջին հայերեն էլեկտրոնային գրքերը

Առցանց առևտրային Apple iBookStore և Google Play eBooks հարթակներում անցած տարվա նոյեմբերից վաճառվում են հայերեն էլեկտրոնային գրքեր, որոնք կարելի է կարդալ iOS և Android օպերացիոն համակարգ ունեցող սարքերով:

Նախաձեռնությունը պատկանում է ArmLib բլոգի և Armenian iBOOKS ֆեյսբուքյան խմբի հեղինակներ ՌՈՒԲԵՆ ՄԻՐԱՔՅԱՆԻՆ և ՄԱՐԱՏ ՅԱՎՐՈՒՄՅԱՆԻՆ: Էլեկտրոնային գրադարակն ընդգրկում է հայ դասականների և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ:

Կարդալ ավելին` http://www.irates.am/hy/1360141622/

www.168.am
Հայաստանյան շուկան դեռ փակ է iTunes-ի և Google Play-ի էլ. գրքերի համար

Էլեկտրոնային գրքերի տարածումը ողջ աշխարհում մեծ թափ է հավաքում: Մեծ թափ է հավաքում նաև դրանց հրատարակությունը։ Անցած տարվա նոյեմբերից Apple iBookStore և Google Play eBooks հարթակներում, ի թիվս այլ լեզուների՝ կարելի է գտնել նաև հայերենով էլ. գրքեր։ Առևտրային խոշոր այս հարթակները, այդուհանդերձ, դեռ փակ են հայաստանյան շուկայի համար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մարատ Յավրումյանը: Նա և Ռուբեն Միրաքյանը, ովքեր ArmLib բլոգի և Armenian iBOOKS ֆեյսբուքյան խմբի հեղինակներն են, iBookStore-ը Հայաստանում հասանելի դարձնելու ակնկալիքով ստորագրահավաք են նախաձեռնել և կոչ են անում բոլորին միանալ այս ստորագրահավաքին՝ այստեղ։

Կարդալ ավելին` http://168.am/2013/02/06/176757.html

www.itel.am
Առաջին հայկական էլեկտրոնային գրքերը` iTunes-ում եւ Google Play-ում

Վերջին մի քանի ամիսների ընթացքում առցանց առեւտրային Apple iBookStore եւ Google Play հարթակներում հայտնվել են առաջին հայկական էլեկտրոնային գրքերը, որոնք կարելի կարդալ iOS եւ Android օպերացիոն համակարգերով սարքերից:
Բացի այդ՝ գրքերը հնարավոր է կարդալ eBook Reader-ներով (Kindle, Kobo, Sony eReader)։

Կարդալ ավելին` http://www.itel.am/am/news/5528/