Armenian eBooks նախաձեռնությունը Ամերիկյան անկյունների հետ համատեղ և Հայաստանում ԱՄՆ դեսպանության ԱՄՆ շրջանավարտների դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Թերթելով էջերը. էլեկտրոնային գրքի մշակույթը Հայաստանում» քառամսյա ծրագրի մեկնարկը։

Ծրագիրը կոչված է ծանոթացնելու էլեկտրոնային գրահրատարակչության առանձնահատկություններին, էլեկտրոնային գրքերի ստեղծման և տարածման գործընթացին, էլեկտրոնային գրքերի հիմնական շտեմարաններին, ոլորտի վերջին տարիների զարգացումներին ու տեղական նախաձեռնություններին։ Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան աշխատել այս բնագավառում Հայաստանի առաջատար թիմերից մեկի հետ, ապա Armenian eBooks նախաձեռնության աջակցությամբ հրատարակության պատրաստել էլեկտրոնային գրքի մեկ օրինակ, որի հրատարակությունն այնուհետև կապահովվի Apple iBookstore և Google Play գլոբալ հարթակներում։

Հանդիպումների շարքը տեղի է ունենալու Ամերիկյան անկյուններում՝ Երևանում, Չարենցավանում, Գյումրիում, Վանաձորում և Կապանում։

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը։ Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետներն են՝

Երևանում՝ 2016թ. հունվարի 25
Չարենցավանում՝ 2016թ. փետրվարի 1
Գյումրիում՝ 2016թ. մարտի 1
Վանաձորում՝ 2016թ. մարտի 1
Կապանում՝ 2016թ. ապրիլի 1։

Հարցերի դեպքում կարող եք գրել info@armenianebooks.com էլ. հասցեին: