«Թերթելով էջերը: Էլեկտրոնային գրքերի մշակույթը Հայաստանում» եռամսյա ծրագիրն իրականացվեց Armenian eBooks նախաձեռնության կողմից՝ Ամերիկյան անկյունների հետ համատեղ և Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ՝ ԱՄՆ շրջանավարտների դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագիրը նպատակ ունի տարածել էլեկտրոնային գրքերի մշակույթը Հայատանում՝ այն հասանելի դարձնելով առավել լայն շրջանակների:

Ծրագիրի ընթացքում գործնական սեմինար պարապմունքներ են կազմակերպվել Երևանի, Չարենցավանի, Վանաձորի, Գյումրիի և Կապանի ամերիկյան անկյուններում՝ ընդգրկելով ավելի քան 150 մասնակից։

Մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու էլեկտրոնային գրքերի ստեղծման և տարածման առանձնահատկություններին, հմտանալու էլեկտրոնային գրախանութներից ու շտեմարաններից, էլեկտրոնային գրքերի ընթերցիչներից օգտվելու սեփական փորձում:

Ծրագրի մասնակիցների ջանքերով և Armenian eBooks թիմի աջակցությամբ էլեկտրոնային հրատարակության է պատրաստվել Էդգար Ալան Պոյի «Հատընտիր պատմվածքներ» ժողովածուն, որն անվճար հասանելի է Apple iBookstore և Google Play գրախանութներում, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության կայքում: