Author: Armen Ohanyan, The Return of Kikos Genre:

Ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է, որտեղ ընդգրկված պատմվածքները, իր իսկ բնորոշմամբ, հայ ինտերակտիվ արձակի նմուշներ են, որոնց հատուկ են համահեղինակության և խաղի սկզբունքները։ Իբրև համահեղինակ կարող են հանդես գալ ինչպես արդեն կայացած գրողներ («Թռչող հեծանիվ», «Խորհրդավոր նախաճաշ»), այնպես էլ՝ ցանկացած ընթերցող («Պ(ոչ)ԱՏՈՒՄ»)։ Խաղը Արմեն Օհանյանի գործերի անքակտելի մասն է, ընթերցողին ներգրավելու և արդի հայ գրական գործընթացի մեկուսացումը հաղթահարելու նրա նախընտրած միջոցը («Պահմտոցի», «Գերաստղ Մարիո», «Մատրյոշկա», «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»)։ Որպես պոստմոդեռնիզմի հետևորդ՝ նա վերաիմաստավորում է անցյալը՝ հայ արձակում տարածք բացելով թե՛ հին, թե՛ նոր հերոսների համար («Կիկոսի վերադարձը», «Կարմիր բերԵՏ», «Ռադիո Երևան»)։

Download_on_iBooks_Badge_US-UK_110x40_090513 GOGLE